18.03.2019 13:38

Ֆեդերերը Ինդիան-Ուելսի եզրափակչում պարտվել է Թիմին (տեսանյութ)

Ֆեդերերը Ինդիան-Ուելսի եզրափակչում պարտվել է Թիմին  (տեսանյութ)

Ավստրիացի Դոմինիկ Թիմը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին Ինդիան-Ուելսում կայացած Masters 1000 կատեգորիայի մրցաշարի եզրափակչում 3:6, 6:3, 7:5 հաշիվներով: 

Հանդիպումը 2 ժամ 3 րոպե է տևել: Թիմը 3 կրկնակի սխալ է թույլ տվել, 4 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 3-ը: Ֆեդերերի ակտիվում 3 էյս կա, 2 կրկնակի սխալ և 2 իրացված փոինթ 11-ից:

Անձնական դիմակայությունների քանակը մինչ այս խաղը հավասար էր՝ 2:2: Նախորդ խաղում, որը կայացել էր 2018 թվականի նոյեմբերին, հաղթել էր շվեյցարացին:

Մարտի սկզբին Ֆեդերերը իր 100-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում՝ հաղթելով Ստեֆանոս Ցիցիպասին Դուբայի մրցաշարում: Թիմը նախքան Ինդիան-Ուելսի մրցաշարը 3 անընդմեջ պարտություն էր կրել: