18.03.2019 13:03

ՆԱՏՕ-ի զինվորներն այցելել են համակենտրոնացման ճամբար

ՆԱՏՕ-ի զինվորներն այցելել են համակենտրոնացման ճամբար

ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանում տեղակայված քանակակազմի համար էքսկուրսիա է կազմակերպվել Շտուտգոֆի նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծված թանգարանում: Զինվորների հարյուր հոգանոց խմբում զինծառայողներ են եղել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից և Խորվաթիայից:

Այժմ այդ ավանը կոչվում է Շտուտովո: Այնտեղ ցուցադրությունը կազմակերպել են ճամբարի նախկին կալանավորները:

«Դա առանձնահատուկ այց էր, քանի որ այս տարի մենք նշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-ամյակը, և բոլոր վայրերը, որտեղ եղել են զինվորներն այդ այցելության ընթացքում, այս կամ այն կերպ կապված են պատերազմի մեկնարկի 80-ամյակի նախապատրաստման միջոցառումների հետ»,- ասել է Լեհական ազգային հիմնադրամի ներկայացուցիչը:

Շտուտգոֆի համակենտրոնացման ճամբարը նացիստները հիմնել են լեհական կամպանիայի ավարտից անմիջապես հետո: Այնտեղով անցել է ավելի քան 110 հազար կալանավոր, որոնցից 65 հազարը սպանվել են կամ դարձել բժշկական փորձերի զոհ: Եվս մի քանի հազարը զոհվել են ու գնդակահարվել 1945 թ. հունվարին նացիստների կողմից ճամբարը տարհանելու ընթացքում:

Փոխանցում է euronews-ը: