18.03.2019 13:49

Մադուրոն Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ

Մադուրոն Վենեսուելայի կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր նախարարներին կոչ է արել հրաժարական տալ՝ ազգային կառավարությունում վերակազմավորումներ անցկացնելու համար:

Այդ մասին կիրակի տեղեկացրել է գործադիր փոխնախարար Դելսի Ռոդրիգեսն իր twitter-յան էջում:

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է գործադիր իշխանությանը՝ խնդրելով հրաժարական տալ՝ բոլիվարիական կառավարության գործունեությունը արմատապես վերակազմավորելու նպատակով»,- գրել է նա:

Ռոդրիգեսը նաև հավելել է, թե վերակազմավորման նպատակն է «ցանկացած սպառնալիքից պաշտպանել Սիմոն Բոլիվարի և Ուգո Չավեսի հայրենիքը»:

Փոխանցում է tass.ru-ն: