18.03.2019 14:21

Իրանի նախագահն առաջարկել է դատի տալ ԱՄՆ իշխանություններին

Իրանի նախագահն առաջարկել է դատի տալ ԱՄՆ իշխանություններին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկուշաբթի չի բացառել միջազգային դատական ատյաններին հայց ներկայացնելու հնարավորությունը ԱՄՆ իշխանությունների դեմ՝ նրա պատժամիջոցային քաղաքականության համար:

Այդ մասին տեղեկացրել է ISNA գործակալությունը:

«ԱՄՆ-ը մեր նկատմամբ ամենադաժան պատժամիջոցներն է սահմանել: Դա ազդել է ազգային արժույթի գնի վրա, ինֆլյացիան աճել է:

Բայց մենք գլուխ հանեցինք: ԱՄՆ-ը սխալ ճանապարհով է ընթանում, և մենք պետք է պայքարենք: Իրանի դատական իշխանությունները պետք է հայց ներկայացնեն ընդդեմ ԱՄՆ-ի, նրա պաշտոնյաների և այդ պատժամիջոցների հեղինակների՝ մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով»,- նշել է Ռոուհանին:

 Նա հավելել է, որ Ամերիկային «չի հաջողվի ծնկի բերել Իրանը»:

Փոխանցում է tass.ru-ն: