18.03.2019 14:47

Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը

Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը

 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին Կոմիտեն բարձրաձայնել է։

Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը շատ արագ՝ 2-3 օրում կուսումնասիրի Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։ Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանը հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանին հանձնարարեց այդ ամենի արդյունքում առաջարկ ներկայացնել:

«Եթե Կադաստրի կոմիտեն ունեցել է ճիշտ դիրքորոշում, և դա չի պահպանվել, այլ հարց է, իսկ եթե Կոմիտեն ունեցել է ոչ ճիշտ դիրքորոշում, այսօր պետք է շտապ վերանայել այն»,- նշել է նա։