18.03.2019 15:14

Ավստրիայի նախագահ. «Եվրոպան չպետք է պարի Թրամփի դուդուկի տակ»

Ավստրիայի նախագահ. «Եվրոպան չպետք է պարի Թրամփի դուդուկի տակ»

Եվրամիությունը պետք է իրականացնի ավելի ինքնուրույն քաղաքականություն ԱՄՆ ղեկավարությունից:

Այդ մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելենը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանց որևէ առիթի դուրս եկավ ատոմի հարցով Իրանի հետ պայմանագրից, որը Վաշինգտոնը քննարկել էր տարիներ շարունակ, ինչպես նաև պատժամիջոցների սպառնալիքով եվրոպական ընկերություններին արգելեց բիզնես իրականացնել Իրանի հետ: Ինձ թվում է՝ դա արդեն շատ հեռուն է գնում: Եվրոպացիները չպետք է պարեն Թրամփի դուդուկի տակ: Դա վերաբերում է նաև մյուս տարաձայնություններին»,- ասել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: