18.03.2019 17:17

Կոլումբիայի ԱԳՆ. Առնվազն 1000 վենեսուելացի զինվորականներ փախել են մեր երկիր

Կոլումբիայի ԱԳՆ. Առնվազն 1000 վենեսուելացի զինվորականներ փախել են մեր երկիր

Կոլումբիայի իշխանություննեը հայտարարել են, որ Վենեսուելայի ուժային կառույցների գրեթե հազար ներկայացուցիչներ դասալքել են և փախել Կոլումբիա՝ սկսած փետրվարի 23-ից: Հայտարարությունը կիրակի օրը տարածել է Կոլումբիայի ԱԳՆ-ն:

«Փետրվարի 23-ից, պաշտպանություն գտնելու նպատակով, Կոլումբիայի տարածք են ժամանել վենեսուեալական անվտանգության ուժերի մոտավորապես  հազար աշխատակիցներ և նրանց ընտանիքների գրեթե 400 անդամ: Վենեսուելայի քաղաքացիների հետ համերաշխության և նրանց նկատմամբ եղբայրության նկատառումներից ելնելով՝ ազգային կառավարությունն աշխատում է Կոլումբիայում Վենեսուելայի դեսպանի, նախագահի պաշտոնակատար նշանակված Խուան Գուայդոյի հետ՝ որոշելու համար այն միջոցները, որոնք թույլ կտան մոտ ժամանակներս լուծումներ գտնել այդ մարդկանց համար»,- ասվում է փաստաթղթում:

Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ Բոգոտան «բախվել է իր պատմության ընթացքում ամենաբարդ միգրացիոն ճգնաժամին»:

Փոխանցում է tass.ru-ն: