19.03.2019 11:33

Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և իշխանություններին անհարգալի վերաբերվելու մասին օրենքները

Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և իշխանություններին անհարգալի վերաբերվելու մասին օրենքները

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել է պետդումայի և Դաշնային խորհրդի կողմից ընդունված օրենքները՝ կեղծ լուրեր տարածելու և իշխանությունների նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսևորելու համար նախատեսված պատժի մասին:

Ավելի վաղ ռուսաստանցի լրագրողներն ու հանրությունը այդ միջոցներն անվանել էին «հակասահմանադրական և ռեպրեսիվ», իսկ ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհուրդը կոչ էր արել մերժել դրանք:

Forbes ամսագրի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ Պուտինի ստորագրած օրենքները զանգվածային հալածանքների վտանգ չեն պարունակում Ռունետի օգտատերերի համար, թեպետ և ճանապարհ են բացում չարաշահումների առաջ:

«Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովի կարծիքով՝ «այժմ քրեական գործերը ավելի քիչ կլինեն, սակայն պատասխանատվությունը՝ ավելի մեծ, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»: