19.03.2019 12:45

Վենեսուելայի ԱԳՆ.ԱՄՆ-ում ընդդիմութունը զավթել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները

Վենեսուելայի ԱԳՆ.ԱՄՆ-ում ընդդիմութունը զավթել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները

Ընդդիմության ներկայացուցիչները զավթել են ԱՄՆ-ում Վենեսուելայի դիվանագիտական առաքելությունները, հաղորդել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը:

«Բոլիվարիական Հանրապետության կառավարությունը դատապարտում է Միացյալ Նահանգներում իր դիվանագիտական ներկայացուցչությունների բռնի և ապօրինի օկուպացիան՝ ի խախտումն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի պայմանագրի: ԱՄՆ իշխանությունները պետք է անհապաղ շտկեն այդ անօրինական իրավիճակը»,- հայտարարել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Առեասան twitter-յան իր էջում:

Նշվում է, որ հակառակ դեպքում Վենեսուելան իրեն իրավունք է վերապահում «օրինական և փոխադարձ գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի տարածքում»:

Փոխանցում է Interfax-ը: