19.03.2019 13:13

Ճապոնիայում կարգելվի երեխաների ֆիզիական պատիժը

Ճապոնիայում կարգելվի երեխաների ֆիզիական պատիժը

Ճապոնիայի նախարարների կաբինետը երեքշաբթի հավանություն է տվել երեխաների հետ կոշտ վերաբերմունքի մասին օրենքում կատարվելիք փոփոխություններին, մասնավորապես՝ արգելք է դրվում անչափահասների ֆիզիկական պատժի նկատմամբ, հաղորդել է Japan Times-ը:

Սինձո Աբեի կառավարությունը մտադիր է օրենքի փոփոխությունները խորհրդարան ներկայացնել ապրիլի 1-ին:

Նոր կանոնների համաձայն՝ կարգուկանոնը պահպանելու նպատակով երեխաների ֆիզիկական պատժի ցանկացած ձև կարգելվի, այդ թվում՝ ծնողներին, դաստիարակներին, դայակներին և մնացած բոլոր սոցաշխատակիցներին:

Երեխաների իրավունքները պաշտպանող օրենսդրության խստացման մասին Ճապոնիայում սկսեցին խոսել այն աղմկալի դեպքից հետո, որը հայտնի դարձավ փետրվարին: Տղամարդը ձերբակալվել էր իր տասնամյա դստեր սպանության կասկածանքով, աղջիկը բազմիցս գանգատվել էր ընտանեկան բռնություններից, սակայն ոչ մի օգնություն չէր ստացել ոստիկանությունից և սոցիալական պաշտպանության մարմիններից:

Փոխանցում է interfax-ը: