20.03.2019 11:00

Դեւիդ Բեքհեմին կանչել են դատարան

Դեւիդ Բեքհեմին կանչել են դատարան

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմին կանչել են դատարան։ Նա խոստովանել է, որ Լոնդոնում ավտոմեքենա վարելիս խոսել է հեռախոսով, ինչը օրենքի խախտում է, հաղորդում է Sky Sports-ը։ 2018թ․ նոյեմբերին տեղի ունեցած խախտման մասին ոստիկանությանը հայտնել է վկա, որի անունը չի հրապարակվում։

Դատական լսումները մարտի 19-ին են։ Լոնդոնի Բրոմլի շրջանի դատարանում գործը կլսի փակ դռների հետեւում։ ԱՄՆ-ում բնակվող Բեքհեմը ներկա չի լինի դատին։

Հիշեցնենք, որ Բեքհեմը մեկ տարի առաջ հիմնադրել է «Ինտեր Մայամի» ակումբը, որը ՄԼՍ-ում նորամուտը կնշի հաջորդ տարի։