20.03.2019 11:30

«Ռեալը» պատրաստ է 150 միլիոն եվրո առաջարկել Մոհամեդ Սալահի համար

«Ռեալը» պատրաստ է 150 միլիոն եվրո առաջարկել Մոհամեդ Սալահի համար

Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահին, եթե ամռանը չհաջողվի Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի տրանսֆերը, հաղորդում է Don Balon-ը։

 Արքայական ակումբը պատրաստ է «Լիվերպուլին» Սալահի համար առաջարկել 150 միլիոն եվրո։ 

Անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ամռանը թիմից որեւէ առաջատար չի հեռանա։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 31 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։