20.03.2019 12:00

The Sun. Կուրտուան հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

The Sun. Կուրտուան հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը մտադիր էր տրանսֆերային փոխանակություն իրականացնել «կարմիր սատանաներ»-ի հետ, որի արդյունքում Դե խեան էլ պետք է համալրեր «սերուցքայիններ»-ի կազմը, սակայն բելգիացի դարպասապահը չի ցանկացել վերադառնալ ԱՊԼ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է նոր դարպասապահի թիմ հրավիրել: