20.03.2019 12:30

ATP. Խաչանովն առաջադիմել է, Ֆեդերերը՝ նահանջել

ATP. Խաչանովն առաջադիմել է, Ֆեդերերը՝ նահանջել

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) մարտի 18-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ կանանց ցուցակը շարունակում է գլխավորել ճապոնացի Նաոմի Օսական:

37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը նահանջել է 5-րդ տեղ, իսկ 22-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը 12-րդն է եւ շարունակում է մնալ Ռուսաստանի առաջին ռակետը:

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը պահպանել է 75-րդ տեղը:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 10 990 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8725
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 6630
4 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 4755
5 (4). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 4600
6 (7). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4235
7 (6). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 4115
8 (5). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 3585
9 (9). Ջոն Իսներ (ԱՄՆ) - 3485
10 (10). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 3160
12 (13). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2845

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նաոմի Օսակա (Ճապոնիա) - 5991
2 (3). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 5550
3 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5457
4 (8). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 5315
5 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5225
6 (4). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 5222
7 (5). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5145
8 (7). Կիկի Բերտենս (Հոլանդիա) - 4995
9 (9). Արինա Սոբոլենկո (Բելառուս) - 3620
10 (10). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 3406

75 (75). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 757