20.03.2019 13:32

El Mundo Deportivo. Գրիզմանը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում

El Mundo Deportivo. Գրիզմանը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր է ամռանը հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Հաղորդվում է, որ խաղացողի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները: Միևնույն ժամանակ կատալոնական ակումբն այլևս չի հետաքրքրվում 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով՝ չնայած նրան, որ ամռանը փորձում էր ամեն կերպ թիմ հրավիրել նրան: 

Հավելենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Գրիզմանը զղջում է, որ նոր պայմանագիր է ստորագրել մադրիդյան ակումբի հետ: