19.03.2019 17:58

Սենատորն առաջարկում է փոխել նախագահական ընտրությունների համակարգը

Սենատորն առաջարկում է փոխել նախագահական ընտրությունների համակարգը

Ամերիկյան դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը կարծում է, որ ԱՄՆ-ում հարկավոր է փոխել նախագահական ընտրությունների համակարգը, մասնավորապես՝ վերացնել ընտրիչների խորհուրդը (Electoral College):

Ուորենը պատրաստվում է  Դեմոկրատական կուսակցության  կողմից առաջադրվել 2020 թ. նախագահական ընտրություններում: CNN հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ սահմանադրության մեջ պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարվեն, որպեսզի ձայների հաշվարկի ժամանակ հաշվի առնվի յուրաքանչյուր ամերիկացու կամարտահայտությունը:

Փոխանցում է Interfax-ը: