20.03.2019 11:13

Փորձագետներ. Նազարբաևը չի հեռացել

Փորձագետներ. Նազարբաևը չի հեռացել

2019 թ. մարտի 19-ին, տեղական ժամանակով՝ ժամը 19.00-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:

Նազարբաևը Ղազախստանը ղեկավարում է 1990 թվականից, նա հինգ անգամ հաղթել է նախագահական ընտրություններում: Այժմ նա պաշտոնը լքում է հերթական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Սակայն փորձագետների կարծիքով՝ նա չի հեռանում երկրի ղեկավարումից, քանի որ պահպանում է երկրի քաղաքական համակարգի նկատմամբ վերահսկողությունը՝ լինելով անվտանգության խորհրդի ղեկավարը և իր «Նուր Օթան» կուսակցության առաջնորդը:

Նազարբաևի հեռանալն անակնկալ չէր, ասում է ղազախ քաղաքագետ Դոսիմ Սատպաևը: Այս տարվա փետրվարին Ղազախստանի սահմանադրական խորհուրդը պատասխանել էր Նազարբաևի հարցմանը՝ նախագահական լիազորությունները ժամկետից շուտ և կամավոր կերպով դադարեցնելու մասին: Խորհուրդը պատասխանել էր, որ սահմանադրությամբ դա նախատեսվում է:

Բացի այդ՝ Նազարբաևը պահպանում է ազգի առաջնորդի կարգավիճակը, որն օրենսդրորեն նրան է տրվել 2010 թվականին:

Սահմանադրության համաձայն՝ Ղազախստանի նախագահի պաշտոնը, մինչև հերթական ընտրությունները, զբաղեցնում է խորհրդարանի խոսնակը: Տվյալ դեպքում դա Քասիմ Ժոմարտ-Տոկաևն է: Փորձագետի կարծիքով՝ դա, սակայն, չի նշանակում, որ Նազարբաևն իր ժառանգորդ է ընտրել Տոկաևին:

Հերթական ընտրությունները Ղազախստանում տեղի են ունենալու 2020 թ.: «Դա չափազանց հետաքրքիր է լինելու, մենք այն ժամանակ կտեսնենք՝ ով է մասնակցելու դրանց, ով՝ ոչ»,- ասում է փորձագետը:

Փոխանցում է BBC-ն: