20.03.2019 11:43

Թրամփը հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ում «ընտրիչների խորհրդի» համակարգի

Թրամփը հանդես է եկել  ի պաշտպանություն ԱՄՆ-ում «ընտրիչների խորհրդի» համակարգի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Միացյալ Նահանգներում  ավելի քան 200 տարի գոյություն ունեցող՝ նախագահի անուղղակի ընտրությունների համակարգի պաշտպանությամբ, որի ընթացքում պետության ղեկավարին ընտրում են, այսպես կոչված՝ ընտրիչների խորհրդի անդամները, այլ ոչ թե անմիջականորեն երկրի քաղաքացիները:

Համապատասխան գրառումը Թրամփն արել է երեքշաբթի Twitter-ի իր էջում:

«Նախընտրական քարոզարշավ իրականացնելը մի համակարգի պարագայում, որտեղ հաղթողը որոշվում է ընտրողների ձայների մեծամասնությամբ, շատ ավելի հեշտ է, քան ընտրիչների խորհրդի դեպքում է, և դա այլ կերպ է տեղի ունենում: Դա մոտավորապես նույնն է, ինչ նախապատրաստվես հարյուր մետրանոց վազքի՝ մարաթոնի նախապատրաստվելու համեմատ-, հայտարարել է Թրամփը:- Ընտրիչների խորհրդի հմայքն այն է, որ հաղթելու համար պետք է մեկնես շատ նահանգներ: Մինչդեռ համաժողովրդական ընտրություններում հերիք է այցելես խոշոր նահանգները, արդյունքում՝ ամեն ինչ կավարտվի նրանով, որ երկիրը կկառավարեն խոշոր քաղաքները: Ավելի փոքր նահանգներն ու ԱՄՆ ամբողջ Միջին Արևմուտքը կզրկվեն իշխանությունից, իսկ մենք չենք կարող դա թույլ տալ: Առաջ ինձ դուր էր գալիս համաժողովրդական քվեարկության գաղափարը, բայց հիմա ես հասկանում եմ, որ ընտրիչների խորհուրդը շատ ավելի լավ է ԱՄՆ-ի համար»,- համոզված է Թրամփը:

Ավելի վաղ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որ հայտարարել է 2020 թ. նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին, կոչ է արել ԱՄՆ-ում վերացնել ընտրիչների խորհրդի համակարգը և անցնել երկրի նախագահի ուղղակի ընտրությունների:

Փոխանցում է tass.ru-ն: