20.03.2019 12:20

Տոկաևն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան

Տոկաևն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաևը չորեքշաբթի խորհրդարանի պալատների համատեղ նիստում առաջարկել է հանրապետության մայրաքաղաքը վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:

«Անհրաժեշտ եմ համարում հավերժացնել մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը հետևյալ կերպ. մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունը և կոչվի Նուրսուլթան»,- ասել է Տոկաևը:

Բացի այդ՝ նա առաջարկել է մարզկենտրոն հանդիսացող քաղաքների կենտրոնական փողոցները նույնպես կոչել Նազարբաևի անունով:

Տոկաևը նաև նշել է, որ երկրի առաջին նախագահը ցմահ մնում է «ժողովրդի հայրը»:

Փոխանցում է tass.ru-ն: