20.03.2019 12:52

Թրամփը Բրազիլիային ՆԱՏՕ է հրավիրում

Թրամփը Բրազիլիային ՆԱՏՕ է հրավիրում

Միացյալ Նահանգները քննարկում է ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն այգում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք հոյակապ հանդիպում ունեցանք: Ինչպես և արդեն ասացի նախագահ Բոլսոնարուին, ես մտադիր եմ Բրազիլիան հայտարարել մեր առանցքային դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ից դուրս, կամ, հնարավոր է նույնիսկ, եթե մտածենք այդ մասին՝ նաև որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Հարկ կլինի բանակցել շատերի հետ: Դա նշանակալիորեն կմեծացնի անվտանգությունը և համագործակցությունը մեր երկրների միջև»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև պաշտպանել է Բրազիլիայի հայտը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ:

Ժաիր Բոլսոնարուն, իր հերթին՝ հայտարարել է, որ Բրազիլիայում առաջին անգամ է հայտնվել այնպիսի նախագահ, որը հակաամերիկյան դիրք չի գրավել:

Բանակցությունների արդյունքում Վաշինգտոնում երկու պետությունների ղեկավարները նաև համատեղ հայատարարությամբ հաստատել են ընդհանուր դիրքորոշումը Վենեսուելայի հարցում, այն է՝ պաշտպանել այդ երկրի ընդդիմության ղեկավար Խուան Գույադոյին:

Փոխանցում է euronews-ը: