20.03.2019 13:34

Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ԱԳՆ. Արմենպրես

Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ԱԳՆ. Արմենպրես

Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է:

Այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության  մթնոլորտի ամրապնդմանը: Մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի այն  հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:

«ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել»,- ասել է Նաղդալյանը: