20.03.2019 15:24

Աստանան դարձավ Նուրսուլթան

Աստանան դարձավ Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանը երկու ընթերցմամբ փոփոխություններ է կատարել երկրի Սահմանադրության մեջ, որով մայրաքաղաք Աստանան վերանվանվել է Նուրսուլթանի: Այդ մասին հայտնում է ղազախական «КазТАГ» գործակալությունը:

Այժմ փոփոխությունը պետք է ստորագրի երկրի նոր ղեկավարը, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի: 

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահի պաշտոնակատար, (մինչ այդ Խորհրդարանի ղեկավար) Քասիմ Ժոմարտ-Տոկաևը այսօր խորհրդարանի պալատների համատեղ նիստում առաջարկել է հանրապետության մայրաքաղաքը վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:

Բացի այդ՝ նա առաջարկել է մարզկենտրոն հանդիսացող քաղաքների կենտրոնական փողոցները նույնպես կոչել Նազարբաևի անունով:

Տոկաևը նաև նշել է, որ երկրի առաջին նախագահը ցմահ մնում է «ժողովրդի հայրը»:

Հիշեցնենք, որ երեկ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Նա, այժմ գլխավորելու է երկրի Անվտանգության խորհուրդն ու իշխող կուսակցությունը: