20.03.2019 15:45

Աղբյուր. Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են արգելափակելու Brexit-ի հետաձգումը

Աղբյուր. Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են արգելափակելու Brexit-ի հետաձգումը

ԵՄ-ի հիմնադրմանը մասնակից առնվազն երկու երկիր՝ Ֆրանսիան և Իտալիան, պատրաստ են մարտի 21-22-ին միության գագաթնաժողովում արգելափակել  մարտի 29-ին նախատեսված՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգումը, եթե երաշխիքներ չստանան, որ այդ հետաձգումը կապահովի կազմակերպված ելքը:

Այդ մասին ТАСС-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:

«Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են ԵՄ գագաթնաժողովում արգելափակել Brexit-ի ժամկետների երկարաձգումը, եթե երաշխիքներ չստանան, որ այդ որոշումը կապահովի Լոնդոնի կողմից ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը և կազմակերպված ելքը»,- նշել է աղբյուրը:

Փոխանցում է tass.ru-ն: