21.03.2019 09:00

Կնքվել է սպորտի պատմության մեջ ռեկորդային պայմանագիրը

Կնքվել է սպորտի պատմության մեջ ռեկորդային պայմանագիրը

Ամերիկացի բեյսբոլիստ Մայք Թրաութը 430 միլիոն դոլարի 12 տարվա պայմանագիր է կնքել «Լոս-Անջելես Էնջլս» ակումբի հետ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, պայմանագիրը ռեկորդային է դարձել սպորտի պատմության մեջ։ Թրաութը տարեկան 36 միլիոն դոլար է ստանալու։ Ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ավարտվելու է 2020 թվականին։

Նախկին ռեկորդը պատկանում է մեկ այլ բեյսբոլիստի՝ Զակ Գրինկեին, որը տարեկան 34,4 միլիոն է վաստակում  Արիզոնա Դայմոնդբեքսում։

27-ամյա Թրաութը Լոս-Անջելեսի ակումբում է 2011 թվականից։ Նա 7 անգամ մասնակցել է MLB-ի բոլոր աստղերի խաղին, երկու անգամ ճանաչվել է լիգայի լավագույն խաղացող։

2018-ի հունիսին Ֆորբսը բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերին ճանաչել էր ամենաբարձր վարձատրվող մարզիկ։  2017 թվականին նա վաստակել էր 285 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է՝ 111 միլիոն, երրորդում՝ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 108 միլիոն դոլարով։