20.03.2019 17:00

Թուրքիայում C-400-ներն առաջինը կտեղակայվեն Անկարայի մերձակա ավիաբազայում

Թուրքիայում C-400-ներն առաջինը կտեղակայվեն  Անկարայի մերձակա ավիաբազայում

Թուրքիայի ձեռք բերած ռուսաստանյան C-400 հրթիռային համակարգերը կտեղակայվեն Անկարայից հյուսիս-արևմուտք գտնվող  ռազմաբազայում: Այդ մասին գրել է կառավարությանը մոտ կանգնած Yeni Safak թերթը՝ հղում անելով հանրապետության ռազմական կառույցներում իր աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ C-400-ի տեղակայման առաջին կետը կդառնա Ակինջի ավիաբազան, որը գտնվում է թուրքական մայրաքաղաքից 40 կմ հեռու: Ենթադրվում է, որ այդ ավիաբազան կդառնա ռուսաստանյան ՀՕՊ համակարգերի գլխավոր կենտրոնը, այստեղ կկատարվեն առաջին աշխատանքները C-400-ի հետ, որից հետո մարտկոցները կարող են տեղափոխվել հանրապետության այլ շրջաններ:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը և ԶՈՒ Գլախավոր շտաբը նաև մտադիր են այս տարի 100 զինծառայողների ուղարկելու Ռուսաստան՝ C-400 համակարգերի շահագործման դասընթացներ անցնելու նպատակով: Սակայն, ինչպես նշում է թերթը, սկզբում նրանք կմեկնեն Ադրբեջան, որտեղ կծանոթանան C-300ПМУ-2 զենիթա-հրթիռային համակարգին:

Փոխանցում է tass.ru-ն: