21.03.2019 09:30

Իկեր Կասիլյասը երկարաձգեց «Պորտուի» հետ պայմանագիրը

Իկեր Կասիլյասը երկարաձգեց «Պորտուի» հետ պայմանագիրը

«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկ տարով երկարաձգել է պորտուգալական ակումբի հետ գործող պայմանագիրը, փոխանցում է ակումբի կայքը:

37-ամյա իսպանացին «Պորտուում» հանդես կգա մինչեւ հաջորդ մրցաշրջանիի ավարտը: Նոր պայմանագիր կնքելուց հետո Կասիլյասը հայտարարել է, որ կարիերան ավարտելու է պորտուգալական ակումբում: 

Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը 2015 թվականից է խաղում «Պորտուում»: Կասիլյասը 1998-2015 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։