20.03.2019 17:15

Ֆինլանդիան գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշը

Ֆինլանդիան գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշը

ՄԱԿ-ի կայուն զարգացման ստորաբաժանումը հրապարակել է իր տարեկան World Happiness Report 2018 զեկույցը, որի համաձայն՝ ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է:

Հետազոտության հեղինակները հաշվի են առել վեց գործոն. ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչին, կյանքի տևողությունը, առատությունը, սոցիալական աջակցությունը, ինչպես նաև՝ իրենց ազդեցության մասով ազատությունը և կոռուպցիան ՝ կենսական անհրաժեշտ որոշումներ կայացնելիս:

Երկրորդ տեղում Նորվեգիան է, ապա՝ Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան: ԱՄՆ-ը զբաղեցրել է 18-րդ տեղը, Ռուսաստանը՝ 59-րդը՝ զիջելով Հյուսիսային Կիպրոսին:

Անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակվել է նաև աշխարհի ամենաապերջանիկ երկրների վարկանիշը, որում առաջատար է դարձել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Ամենադժբախտ երկրների ցուցակում երկրորդ տեղում Իրաքն է, որը նախկինում առաջին տեղում է եղել, երրորդ տեղում Հարավային Սուդանն է:

Փոխանցում է newsru.com-ը: