21.03.2019 10:00

Վինիսիուս. «Բարսելոնան» ավելի շատ գումար էր առաջարկում, սակայն ընտրեցի «Ռեալը»

Վինիսիուս. «Բարսելոնան» ավելի շատ գումար էր առաջարկում, սակայն ընտրեցի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժուիորը պատմել է, որ Արքայական ակումբ տեղափոխվելուց առաջ առաջարկ է ունեցել նաեւ կատալոնական «Բարսելոնայից»:

«Հայրս ինձ չէր պատմել մյուս ակումբների հետաքրքրության մասին, քանի դեռ առաջարկ չէր եղել «Ռեալից» ու «Բարսելոնայից»: Հետո մենք այցելեցինք 2 ակումբները, որոնք դուր եկան մեզ: «Բարսելոնան» ավելի շատ գումար էր առաջարկում, սակայն մենք ցանկանում էինք ընտրել լավագույն նախագիծը: Մարսելոն ու Կազեմիրոն զրուցեցին ինձ հետ եւ օգնեցին որոշում ընդունել»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Cadena  SER-ը:

Հիշեցնենք, որ 18-ամյա բրազիլացին 2019-ի ամռանը բրազիլական «Ֆլամենգոյից» է տեղափոխվել «Ռեալ», իսկ նրա տրանսֆերը կազմել է 45 միլիոն եվրո: