21.03.2019 11:33

Իսպանացի գիտնականն առաջարկել է կլոնավորել Մեսսիին

Իսպանացի գիտնականն առաջարկել է կլոնավորել Մեսսիին

Իսպանացի գիտնական Արկադի Նավարոն առաջարկել է կլոնավորել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին։

«Մենք հնարավորություն ունենք ստեղծել մի այնպիսի ֆուտբոլիստ, ով շատ նման կլինի Մեսսիին։ Ներկայիս տեխնոլոգիաների շնորհիվ միանգամայն հնարավոր է նրա կլոնը ստեղծել։ Կարելի է մտածել, որ երկվորյակներ են ծնվել, որոնցից մեկին սառեցված են պահել հատուկ սենյակում»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Esports SER Catalunya-ն։

Հիշեցնենք, որ արգենտինացի ռմբարկուն 31 տարեկան է։