21.03.2019 12:00

OK Diario. Իսկոն քաշի հետ կապված խնդիրներ ունի

OK Diario. Իսկոն քաշի հետ կապված խնդիրներ ունի

OK Diario պարբերականի լրագրող Էդուարդո Ինդան նոր մանրամասներ է ներկայացրել Մադրիդի «Ռեալ»-ի կիսպաշտպան Իսկոյի և թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի լարված հարաբերությունների մասին։

«Իսկոն քաշի հետ կապված խնդիրներ ուներ։ Ֆիզպատրաստության մասնագետները նրան հայտնել էին, որ 4․5 կգ ավելորդ քաշ ունի, սակայն Իսկոն հրաժարվել էր կշռվել։ Մոտ 4 ամիս է, ինչ նա չէր հետևում իր քաշին։ Նա վատ մարզավիճակում էր։ Դա էլ հունից հանում էր Սոլարիին»,- հայտնել է լրագրողը։ 

Հիշեցնենք, որ Սոլարին կարգադրել էր, որ բոլոր խաղացողներն ամեն շաբաթ կշռվեին, սակայն Իսկոն չէր ենթարկվել արգենտինացի մասնագետին։