21.03.2019 12:37

Հայ ֆուտբոլիստը 6 գոլ է խփել թուրքական ակումբին

Հայ ֆուտբոլիստը 6 գոլ է խփել թուրքական ակումբին
Գերմանական Լանդեսլիգայի 22-րդ տուրում «Ֆորբերտս-Վակեր»-ը 14 անպատասխան գնդակ է ուղարկել թուրքական ծագմամբ «Ինտեր 2000» ակումբի դարպասը: 

«Ֆորբերտս-Վակեր»-ի կազմում 6 գոլի հեղինակ է դարձել գերմանական «Սանկտ-Պաուլի» ակումբի սան Անդրանիկ Ղուբասարյանը: 

«Ինտեր 2000» ակումբը հիմադրվել է Համբուրգ քաղաքում՝ թուրքերի կողմից: Ֆուտբոլային ակումբի տարբերանշանին արծվով գնդակի վերևում պատկերված է Թուրքիայի դրոշը: 

Նշենք, որ Անդրանիկը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում 1 հանդիպման է մասնակցել: