21.03.2019 13:00

Get French Football News. Ալվեսը նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հե

Get French Football News. Ալվեսը նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հե

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը մտադիր չէ հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է Get French Football News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին շուտով նոր պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ: Հաղորդվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել նոր համաձայնագրի հարցում: Այն լինելու է 1+1 ձևաչափով: 

Ըստ լրատվամիջոցի՝ 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ ՊՍԺ-ում, որպեսզի հաջորդ մրցաշրջանում փորձի հաղթանակ տոնել Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում: 

Հիշեցնենք, որ Ալվեսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: