20.03.2019 17:54

Նազարբաևի դուստրը դարձել է Ղազախստանի սենատի խոսնակը

Նազարբաևի դուստրը դարձել է Ղազախստանի սենատի խոսնակը

Ղազախստանի խորհրդարանի սենատը չորեքշաբթի հավանություն է տվել ղազախ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի թեկնածությանը ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում, հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ներկա բոլոր 44 պատգամավորները միաձայն քվեարկել են Նազարբաևի դստեր օգտին:

Նազարբաևան շնորհակալություն է հայտնել բոլորին իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար: «Ես խորապես գիտակցում եմ խորհրդարանի դերը երկրի քաղաքական և հասարակական կյանքում, հատկապես՝ մեր պատմության այս շրջադարձային փուլում»,- ասել է նա սենատի նիստում:

55-ամյա Նազարբաևան սենատում գլխավորում էր միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, նախկինում զբաղեցրել է Ղազախստանի փոխվարչապետի պաշտոնը, եղել է մաջլիսի փոխխոսնակը, «Նուր Օթան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Փոխանցում է Interfax-ը: