21.03.2019 11:02

Թերեզա Մեյը պատգամավորներին մեղադրել է Brexit-ը նենգադուլի ենթարկելու մեջ

Թերեզա Մեյը պատգամավորներին մեղադրել է Brexit-ը նենգադուլի ենթարկելու մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չորեքշաբթի երեկոյան Դաունինգ-սթիթում հանդես գալով լրագրողների առջև, հայտարարել է, որ Brexit-ի ժամկետը չի երկարացնի ավելի, քան մինչև հունիսի 30-ը: Նա բացառել է երկրորդ հանրաքվեի անցկացումը և խորհրդարանի պատգամավորներին մեղադրել, որ նրանք չեն ցանկանում Brexit-ի հարցում այդքան կարևոր որոշումն ընդունել:

«Այդ ուշացման  համար  ես անձամբ չափազանց ափսոսում եմ»,- ասել է Մեյը՝ հաստատելով, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան, ինչպես նախատեսված էր, դուրս չի գա ԵՄ կազմից այն պայմանագրի համաձայն, ինչը համաձայնեցվել էր Բրյուսելի հետ:

«Ես հուսով եմ, որ օրենսդիրները պայմանագրին հավանություն տալու ձևը կգտնեն: Այն պայմանագրի, որը համապատասխանում է հանրաքվեի արդյունքներին և լավագույնն է, ինչ կարող էինք անել: Ես կշարունակեմ աշխատել օր ու գիշեր, որպեսզի ստանամ այդ պայմանագրի վերաբերյալ ձեր աջակցությունը,- ասել է Մեյը՝ հավելելով:- Առայժմ խորհրդարանը հնարավոր ամեն ինչ արել է՝ որոշում ընդունելուց խույս տալու համար»:

Մեյի ընդդիմախոսները նրա այս հայտարարությունն ընդունել են տարակուսանքով ու զայրույթով:

«Եվ վե՞րջ: Վարչապետը մեզ ստիպեց այսքան սպասել որպեսզի նորից նույնն ասի և սեփական ձախողման համար մեղադրի բոլորին, բացի իրենի՞ց: Վրդովեցուցիչ է»,- սոցցանցում գրել է լեյբորիստ-պատգամավոր Բիլ Էսթերսոնը:

Փոխանցում է BBC-ն: