21.03.2019 11:32

Աստանայում ձերբակալել են մայրաքաղաքի անվանափոխման դեմ հանրահավաքի բոլոր մասնակիցներին

Աստանայում ձերբակալել են մայրաքաղաքի անվանափոխման դեմ հանրահավաքի բոլոր մասնակիցներին

Ոստիկանությունը ձերբակալել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի անվանափոխմանը դեմ հանդես եկող հանրահավաքի մասնակիցներին, որը տեղի է ունեցել մայրաքաղաքային իշխանությունների շենքի առջև, Интерфакс-ին տեղեկացրել են ականատեսները:

Նրանց պատմելով՝ ակցիային մասնակցել է մոտավորապես 20 մարդ: Մարդիկ դժգոհություն են հայտնել  Աստանա մայրաքաղաքը Նուրսուլթանի անվանափոխելու առթիվ:

Ակցիան սկսվել է առավոտյան ժամը 11-ին մոտ: Մոտավորապես կես ժամ անց ոստիկանությունը և դիմակավորված աշխատակիցները ձերբակալել են ցուցարարներին, նրանց նստեցրել ավտոբուս ու տարել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ձերբակալվել են ակցիայի գրեթե բոլոր մասնակիցները:

Աստանայի ոստիկանության կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել:

Փոխանցում է Interfax-ը: