21.03.2019 13:39

Ռադովան Կարաջիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Ռադովան Կարաջիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Հաագայի դատարանը մերժել է Նախկին Հարավսլավիայի գործերով քրեական դատարանի կողմից 2016 թ. բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի նկատմամբ կայացրած՝ ցեղասպանության մեղադրանքով դատավճռի բողոքարկումը:

Դատարանը խստացրել է Կարաջիչի պատիժը՝ նրան դատապարտելով ցմահ ազատազրկման:

Խոսելով Կարաջիչի այն հայտարարության մասին, թե Սրեբրենիցայում ինքը չի հրամայել սպանել մուսուլմաններին, դատավորը հղում է արել «յոթերորդ դիրեկտիվին», որը Կարաջիչը ստորագրել է որպես «Սերբիայի Հանարապետության» նախագահ, և որի նպատակն էր Բոսնիայում մուսուլմանների կյանքը «անտանելի» դարձնել: Կարաջիչը, ստորագրելով այդ հրամանագիրը, գիտեր, որ այն համապատասխան շրջադարձային իմաստն ունի, ասել է նախագահող դատավորը:

Կարաջիչի մյուս փաստարկները նույնպես դատարանը անհամոզիչ է համարել:

2016 թ. Նախկին Հարավսլավիայի գործերով դատարանը Ռադովան Կարաջիչին դատապարտել էր 40 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 1995 թ. Սրեբրենիցայում մուսուլմանների զանգվածային սպանության համար, երբ կոտորածի զոհ էր դարձել ավելի քան յոթ հազար տղամարդ: Կարաջիչը մեղավոր էր ճանաչվել նաև Սարաևո քաղաքի պաշարման ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակումների և սպանությունների համար:

Փոխանցում է BBC-ն: