21.03.2019 15:21

Քուրդ աշխարհազորայինները հայտարարել են Սիրիայում ԻՊ-ի վերջին պատվարի անկումը

Քուրդ աշխարհազորայինները հայտարարել են Սիրիայում ԻՊ-ի վերջին պատվարի անկումը

Սիրիայի դեմոկրատական ուժերի աշխարհազորայինները հինգշաբթի հայտարարել են Սիրիայում ԻՊ-ի վերջին պատվարը համարվող Բագուզ բնակավայրի գրոհի բարեհաջող ավարտը, հաղորդել է EFE գործակալությունը:

«Բնակավայրը լրիվ ազատագրված է ԻՊ-ից, և այժմ ռազմական գործողությունները բնակավայրում ավարտված են»,- հայտարարել է Սիրիական դեմոկրատական ուժերի հրամանատարությունը:

«Սիրիական դեմոկրատական ուժեր» ռազմականացված խմբավորման մարտիկների հիմնական մասը քրդեր են:

Փոխանցում է Interfax-ը: