21.03.2019 15:52

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների պայմաններում

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների պայմաններում

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին կոչ է արել ամերիկյան վերականգնված պատժամիջոցների պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման ուղղությամբ:

«Հատկապես վերջին ամիսներին վատթարացել է բնակչության կյանքը»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ (2019 թ. մարտի 21-2020 թ. մարտի 20) իր հեռուստատեսային ուղերձում:

Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունը ավելի լուրջ և առաջնահերթ խնդիր է, որը լուծում է պահանջում»: Նրա խոսքով՝ ամենաշտապ խնդիրներն են ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը և արտադրության աճը:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նույնպես ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և հայտարարել. «Այդ խնդիրներն առաջացել են ուխտադրուժների և նրանց գործողություններից, ովքեր վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքին է: Որքան ամուր է մեր միասնությունը, այնքան թշնամին ավելի հստակ է տեսնում, որ այդ պատժամիջոցների պայմաններում մեր ազգն ավելի շուտ առավել միասնական է դառնում, քան  հուսահատվում է և ափսոսում»:

Փոխանցում է Interfax-ը: