22.03.2019 09:26

Շախմատի ԵԱ. Երրորդ տուրը հաղթական էր Հայաստանի 2 ներկայացուցչի համար

Շախմատի ԵԱ. Երրորդ տուրը հաղթական էր Հայաստանի 2 ներկայացուցչի համար

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրը հաղթական է ստացվել Հայաստանի 2 ներկայացուցիչների համար, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հաղթանակի են հասել Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, իսկ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել:

Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Չորրորդ տուրում Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: