22.03.2019 10:00

Մատեո Կովաչիչը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»

Մատեո Կովաչիչը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»

Լոնդոնի «Չելսիում» վարձակալությամբ հանդես եկող Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը չի ցանկանում վերադառնալ Արքայական ակումբ։ Խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական Պրեմյեր լիգայում, հայտնում է իսպանական Marca-ն։

Կովաչիչը կցանկանար մնալ «Չելսիում», սակայն խնդիրն այն է, որ ՖԻՖԱ-ն արգելել է «Չելսիին» առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ գործարք կատարել։

24-ամյա Կովաչիչի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք թիմեր եւ Միլանի «Ինտերը», որը նա ներկայացնում էր մինչեւ Իսպանիա տեղափոխվելը։

Կովաչիչի վարձակալության պայմանագիրն ավարտվում է ամռանը։