22.03.2019 10:30

«Յուվենտուսը» Ռոնալդուի պատճառով չի մեկնի ԱՄՆ

«Յուվենտուսը» Ռոնալդուի պատճառով չի մեկնի ԱՄՆ

Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը շրջագայության կմեկնի Ասիա, թեեւ իտալական ակումբի ուղղությունն ավանդաբար եղել է ԱՄՆ-ն։Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական խաղարկության կազմակերպիչները որոշել են այս տարի «Յուվենտուսին» հրավիրել Չինաստանում եւ Սինգապուրում կայանալիք խաղերին։

Պատճառը թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ԱՄՆ-ում ընթացող հետաքննությունն է բռնաբարության գործով, հաղորդում է New York Times-ը։ ԱՄՆ-ում Ռոնալդուն կարող է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ 2018թ․ աշնանը ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան հայտարարել էր, որ 2009 թվականին Լաս Վեգասում Ռոնալդուն բռնաբարել է իրեն։ Ֆուտբոլիստի դեմ գործ է հարուցվել։