22.03.2019 11:00

«Ռայո Վալյեկանոն» վերադարձրեց նախկին գլխավոր մարզիչին

«Ռայո Վալյեկանոն» վերադարձրեց նախկին գլխավոր մարզիչին

Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Պակո Խեմեսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

48-ամյա մասնագետը փոխարինել է Միչելին, որը պաշտոնանկ էր արվել այս շաբաթ։

Խեմեսը «Ռայո Վալյեկանոն» գլխավորել է 2012-2016 թվականներին։ Իսպանացի մասնագետի նախորդ ակումբը «Լաս Պալմասն» էր։