22.03.2019 12:00

Goal. Ֆալկաոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո»

Goal. Ֆալկաոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո»

«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դիտարկում է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Դիեգո Սիմեոնեի գլխավորած ակումբ, եթե մադրիդցիները վաճառեն Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ կոլումբիացին 2011-2013 թվականներին հանդես է եկել «Ատլետիկո»-ում: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում: