22.03.2019 12:30

Մոդրիչը ճանաչվել է ISPA-ի վարկածով՝ 2018 թվականի լավագույն մարզիկ

Մոդրիչը ճանաչվել է ISPA-ի վարկածով՝ 2018 թվականի լավագույն մարզիկ

Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հերթական անհատական մրցանակն է ստացել:

Խորվաթ ֆուտբոլիստը մարզական լրագրողների Միջազգային ասոցացիայի կողմից ճանաչվել է 2018 թվականի լավագույն մարզիկ: Քվեարկության արդյունքում 33-ամյա խաղացողն առաջ է անցել Նովակ Ջոկովիչից և Ռոջեր Ֆեդերերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոդրիչը ստացել էր նաև «Ոսկե գնդակ»-ը: