22.03.2019 13:00

Sky Sport Italia. Իկարդին այսօր կսկսի մարզվել ընդհանուր խմբում

Sky Sport Italia. Իկարդին այսօր կսկսի մարզվել ընդհանուր խմբում

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին մոտ է շարք վերադառնալուն: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին այսօր կսկսի մարզվել ընդհանուր խմբում: Նշենք, որ ավագի թևկապից զրկվելուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել «ներաձուրիներ»-ի կազմում:

Հիշեցնենք, որ երեկ ակումբի նախագահ Բեպե Մարոտան հանդիպում էր ունեցել խաղացողի փաստաբանների հետ: