22.03.2019 13:30

Tuttomercatoweb. «Լիվերպուլ»-ը միացել է Դիբալայի տրանսֆերի համար մղվող պայքարին

Tuttomercatoweb. «Լիվերպուլ»-ը միացել է Դիբալայի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Լիվերպուլ»-ը միացել է «Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի համար մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են ամռանը թիմ հրավիրել ֆուտբոլիստին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո: «Լիվերպուլ»-ից բացի՝ աստղային ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Բավարիա»-ն: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «ծեր սինյորա»-ի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: