21.03.2019 18:00

Ավստրիա. Մուսուլմաններն ընդդեմ փոխկանցլերի

Ավստրիա. Մուսուլմաններն ընդդեմ փոխկանցլերի

Ավստրիայի մուսուլմանական դաշնությունը (IGGO) դատական հայց է ներկայացրել ընդդեմ փոխկանցլեր, Ազատության կուսակցության առաջնորդ Հանս Շտրախեի:

Հայցադիմումի համաձայն՝ այդ քաղաքական գործչի շատ հայտարարություններ ընկնում են ատելության բորբոքման հոդվածի տակ, իսկ Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակումից հետո փոխվարչապետի «գրոհներն» արդեն չի կարելի դասել «իմաստային սայթաքումների» շարքին:

Ի թիվս այլոց՝ IGGO-ն մեջբերում է Շտրախեի այնպիսի հայտարարություններ, ինչպես՝ մի շարք մանկապարտեզներին մեղադրելը ապագա ծայրահեղականներ դաստիարակելու մեջ, ինչպես նաև Ավստրիայում միգրացիոն իրավիճակը քաղաքացիական պատերազմի հետ համեմատելը:

Ազատության կուսակցությունում արձագանքել են Մուսուլմանական դաշնության հայտարարությանը՝ նրանց այդ քայլն անվանելով պոպուլիստական, որի նպատակն է շեղել ուշադրությունը կրոնական կազմակերպության ներքին խնդիրներից:

Փոխանցում է euronews-ը: