21.03.2019 18:35

Թեքսասի բանտում հնդկացիները մազերը երկարացնելու իրավունքի դատը շահել են

Թեքսասի բանտում հնդկացիները մազերը երկարացնելու իրավունքի դատը շահել են

Ամերիկյան Թեքսաս նահանգի դաշնային դատարանը թույլ է տվել իրենց պատիժը բանտում կրող երեք հնդկացիների, իրենց ավանդական հավատալիքների համաձայն՝ երկարացնելու մազերը:

Կալանավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Թեքսաս նահանգի քրեակատարողական համակարգի:

Դատարանի որոշումը վերաբերում է միայն այս երեք կալանավորներին, սակայն հավանաբար կարող է ազդեցություն ունենալ ավելի քան հինգ հազար բնիկ ամերիկացիների դրության վրա, որոնք իրենց պատիժն են կրում Թեքսասի բանտերում, նշել է  Houston Chronicle-ը:

Հայցվորները, որոնցից յուրաքանչյուրը պատիժ է կրում ծանր հանցագործության համար, հայտարարել են, որ երկար մազերն օգնում են իրենց մոտ լինել արարիչներին: Նահանգի իշխանությունների պնդմամբ՝ մազերը կտրելուց հրաժարվելը կարող է սպառնալիք հանդիսանալ անվտանգությանը: Բանտի վարչակազմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:

Փոխանցում է BBC-ն: