25.01.2013 22:29

«Նյուքասլի» հարձակվողը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով

«Նյուքասլի» հարձակվողը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով

Անգլիական ոստիկանությունը ձերբակալել է «Նյուքասլի» հարձակվող Նայլ Ռեյնջերին: Ֆուտբոլիստին կասկածում են քաղաքի հյուրանոցներից մեկում աղջկա բռնաբարության մեջ: Տուժածը դիմել է ոստիկանություն, որտեղ հստակ նշել է 21-ամյա Ռեյնջերի անունը:

Աղջիկը պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը՝ Ջեսմոնդ շրջանի հյուրանոցում:

Նշենք, որ Ռեյնջերը այս մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում 2 հանդիպում է անցկացրել եւ գոլ չի խփել: