22.03.2019 10:36

Տեղումներ չեն լինի

Տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ 


Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            24.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -5.20C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            7.70C